2016-ին մեղրի միջին բերքահավաք է ակնկալվում՝ 1 փեթակից մոտ 10-15 կգ16 հունիսի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ 2016-ին մեղրի միջին քանակի բերքահավաք է ակնկալվում: Այս մասին հայտնել է Մեղվաբույծների ազգային միավորման համանախագահ Արմեն Նազարյանը: Խոսելով այս տարի սպասվող մեղրի քանակի մասին՝ Նազարյանը նշել է, որ եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն եղել լավ բերք ստանալու համար: «Եղանակային պայմանները թույլ չտվեցին, որպեսզի մեղվաընտանիքները զարգանան: Կարկուտների, քամիների և խոնավության պատճառով մենք զրկվեցինք ծաղկափոշուց: Բայց եղանակային պայմաններն արդեն բարելավվել են, և մենք հույս ունենք, որ կորուստները կվերականգնվեն»։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, մեղվաբույծ Կամո Պետրոսյանն իր հերթին մեղվապահներին հորդորում է փեթակները ցածրադիր գոտիներից տեղափոխել բարձրադիր գոտի, որը թույլ կտա ունենալ շատ քանակությամբ մեղր, գրում է Haynews.am-ը: Նրա խոսքով, այս տարի Հայաստանում սպասվում է մեկ փեթակից միջինը 10-15 կիլոգրամ մեղր: Մեղրի հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 25-ից: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով 2012թ. մեղրի արտադրությունը երկրում կտրուկ նվազել է, ավելի քան 10 անգամ: Եթե ամեն տարի արտադրվում էր 1000 տոննա մեղր, ապա 2012-ին այդ ցուցանիշը կազմել է 50-60 հազար տոննա: 2013-ին Հայաստան ներկրված բնական մեղրի ծավալը կրճատվել է 85 տոկոսով` կազմելով 2.5 տոննա` 2012-ին ներկրված 16.8 տոննայի համեմատ: 012-ին Հայաստանից արտահանվել է 16.8 տոննա ﬔղր, 2011-ին՝ 18.1: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |