Լավրովն ԻՊ դեմ պայքարին առնչվող հարցեր է քննարկել իրաքյան Քրդստանի վարչապետի հետ16 հունիսի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում ընդունել է Իրաքի Քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական հարաբերություններն ու «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության կայքում: «Զրույցի ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ, մասնավորապես, նավթագազային ոլորտում, հետագա զարգացման հեռանկարով: Քննարկվել են նաև տարածաշրջանում քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, կարևորվել է ակտիվ պայքարն ահաբեկչական սպառնալիքի հետ, որը բխում է «Իսլամական պետությունից»,-հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական «փեշմերգա» ջոկատները, որոնք գրոհում են իրաքյան Մոսուլի արվարձանները, մարտերի 3 օրում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից 120 քկմ տարածք են ազատագրել: Մոսուլից դեպի արևելք «փեշմերգա» ջոկատներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 9 գյուղ: Սակայն, ինչպե հետո հայտարարեց «փեշմերգա» ներկայացուցիչ Ամիր Շերիֆին, քրդական «փեշմերգա» ջոկատների գրոհը Մոսուլի ուղղությամբ, որը վերահսկում են «Իսլամական պետության» ուժերը, նպատակ չի հետապնդում ազատագրել քաղաքը, քանի որ պարզ չէ, թե ով է վերահսկելու քաղաքը: Ըստ նրա, «Մոսուլը պետք է ազատագրվի Բաղդադի, իրաքյան բանակի ու շիա ջոկատների հետ համաձայնությամբ»: «Քանի դեռ համաձայնություն չկա, պարզ չէ նաև, թե ինչպիսին պետք է լինի գործողությունն ու ով այն պետք է իրականացնի»,-ասել էր Շերիֆին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |