ՀՀ-ում շինարարության թույլտվության էլեկտրոնային համակարգ կգործարկվի![]() 16 հունիսի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 16-ի նիստում փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ և ամբողջական իրավական միջավայր` հնարավորինս պարզեցված պայմաններով` փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ: Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունն իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովի կողմից` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Հանձնաժողովը նախապատրաստում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն` հաշվի առնելով տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին: Նախատեսվում է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի աշխատանքներում չներգրավել տարածքային բաժնի ներկայացուցչին: Ընդ որում, նշված օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին կարող է հիմնավորվել հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորելով ընդունված որոշումն ընդգծել է, որ շինարարական էլեկտրոնային թույլտվությունների համակարգին անցնելը շատ ճիշտ որոշում է: Վարչապետի խոսքով՝ ընդունված որոշմամբ նաև նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |