Իջևան-Դիլիջան ճանապարհին երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է![]() 16 հունիսի 2016 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին` ժամը 15.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սելավային հոսքը Մ-4 ավտոճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի: Հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |