Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է![]() 17 հունիսի 2016 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |