ԶԼՄ-ներ. Պետդեպի աշխատակիցները հորդորում են Օբամային ռազմական գործողություններ սկսել Դամասկոսի դեմ![]() 17 հունիսի 2016 - 09:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպի մոտ 50 աշխատակից ներգերատեսչական հուշագիր է ստորագրել` կոչ անելով Օբամայի վարչակազմին ռազմական գործողություններ սկսել պաշտոնական Դամասկոսի դեմ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին The New York Times-ի վրա հղումով: Այդպիսի միջոցները նրանք ԻՊ դեմ պայքարի միակ եղանակն են համարում, գրել է The Wall Street Journal-ը: Հուշագրով մասնավորապես կոչ է արվում «ռացիոնալ օգտագործել սպառազինությունները», որպեսզի հրադադարի խախտումները դադարեն: Նման քայլը կտրուկ կփոխի Վաշինգտոնի մոտեցումը Սիրիայի իրավիճակին, սակայն ըստ ԶԼՄ-ների, հազիվ թե Օբաման գնա դրան: Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանություններից: Ավելի վաղ Ջոն Քերին հայտարրել էր, դիմելով ՌԴ-ին, որ ԱՄՆ համբերությունն Ասադի հարցում սպառվում է: Ավելի ուշ պարզաբանում եղավ, որ դիվանագետը չէր սպառնում Մոսկվային, ուղղակի «մտահագություն էր հայտնում» ստեղծված վիճակի առնչությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |