Եվրահանձնակատար. Թուրքիան չի կատարել ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման 7 պայման![]() 17 հունիսի 2016 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսն ամեն ամիս Բրյուսելում հանդես է գալիս զեկույցով Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունների վերաբերյալ: Ամեն ամիս նա նույն բանն է ասում` այժմ Հունաստան փախստականների հոսքը նվազել է, սակայն փախստականների վերաբաշխումը ԵՄ երկրների միջև մինչ օրս չի գործում, գրում է Deutsche Welle-ն: Վերջին զեկույցում հունիսի կեսին Ավրամոպուլոսը նշել է Թուրքիայի հաջողությունները, քանի որ նա կատարել է ԵՄ հետ վիզաների չեղարկման համար անհրաժեշտ 72 պահանջից 65-ը: Սակայն, շեշտել է, որ 7 պահանջ դեռ կատարված չէ: Մասնավորապես, Թուրքիան այդպես էլ փոփոխություններ չի կատարել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում, որն ուղղված է թուրքական իշխանությունների քննադատության դեմ: Ստացվում է, որ հուլիսի 1-ից նախատեսվող վիզային ռեժիմի պարզեցումն ուժի մեջ չի մտնի, քանի դեռ Անկարան կտրականապես հրաժարվում է փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը: Ավելի վաղ ԵՄ երկրների ՆԳ նախարարներն ասել էին, որ առավել հավանական են համարում, որ Թուրքիայի հետ վիզաների ռեժիմի ազատականացումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերին: Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցիչը հեռանում է իր պաշտոնից, դա հաստատեց նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ նրա, Հաբերը կհեռանա պաշտոնից օգոտոսի 1-ին: Թուրքիայում ԵՄ նոր դեսպանը կնշանակվի առաջիկայում: Պաշտոնանկության պատճառը չի նշվում: Ըստ ԶԼՄ-ների, ԵՄ դեսպանը ավելի վաղ քննադատական դիտողություններ էր արդել ԵՄ և Թուրքիայի միջև միգրանտների հարցով համաձայնագրի կատարման վերաբերյալ: Մայիսին, անդրադառնալով վերոնշյալ համաձայնագրին, ԵՄ դեսպանն ասել էր, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է 72 չափանիշ կատարի, որոնք սահմանվել էին դեռ 2013-ին: Հաբերն ասել էր. «Մենք ասացվածք ունենք` «սկսել թուրքի պես, ավարտել` գերմանացու»: Սակայն, այստեղ ամեն ինչ հակառակն է»: ԵՄ գծով թուրք նախարար Բոզկիրն իր հերթին ասել էր, որ այդ բառերը «անհարիր» են դեսպանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |