Տիգրան Սարգսյան. Անհրաժեշտ է ԵՏՄ տնտեսական տարածությունն առավել կանխատեսելի դարձնել![]() 17 հունիսի 2016 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ն փոխշահավետ տնտեսական հարաբերություններ կառուցելու մոտ 30 առաջարկ է ստացել շահագրգիռ երկրներից: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի բացմանը, հայտնում է Tert.am-ը: Ելույթներով հանդես են եկել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ողջույնի խոսքում Տիգրան Սարգսյանը հաստատել է նաև Պան Գի Մունի խոսքն այն մասին, որ «այժմ կամուրջներ կառուցելու ժամանակն է, և ոչ թե պատեր», հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը: Խորհրդի նախագահը տեղեկացրել է նաև, որ ԵՏՀ-ն Աստանայի գագաթնաժողովում ԵՏՄ անդամ երկրների նախագահների կողմից մանդատ է ստացել Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ կազմավորելու համար: Եզրափակելով իր խոսքը` Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է «մեր տնտեսական տարածությունն առավել կանխատեսումային դարձնել»: «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՏՄ երկրները բարդ ժամանակներ են ապրում, սակայն միասին շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել դժվարությունները: «Նախ, պետք է ընդունենք, որ շատ սեղմ ժամանակում հսկայական աշխատանք է կատարվել միասնական տնտեսական տարածքի ստեղծման ուղղությամբ: Սակայն, անելիքները ևս շատ են»,-ասել է Սարգսյանը: Նա կարևորել է խոչընդոտների վերացումը փոխադարձ առևտրում, ներդրումների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, համատեղ նախագծերի իրականացումը: Նա նշել է, որ կիսում է Վիկտոր Խրիստենկոյի այն դրույթը, որ ԵՏՄ համար հիմնական սպառանալիքը թերի ինտեգրումն է: «Այսինքն, մենք պետք է համարձակ քայլերով առաջ շարժվենք, հանելու համար այն արգելքները, այն բացառումները, որոնք երկրների համար սահմանվել են անցումային շրջանում, որպեսզի ընդհանուր շուկան լիարժեք աշխատի: Սա շատ կարևոր մարտահրավեր է»,-ասել է Սարգսյանը` հավելելով, որ հարկավոր է համակարգել ջանքերն ազգային կառավարությունների հետ: Ըստ Սարգսյանի, մի կողմից ԵՏՄ-ն միջազգային կազմակերպություն է, որը ծրագրեր ու նախագծեր է մշակում, միտված ընդհանուր շահերի իրագործմանը, մյուս կողմից` հասկանալի է, որ երկրներն ունեն իրենց կոնկրետ խնդիրները, այդ թվում քաղաքական, և հարկավոր է այնպիսի որոշումներ մշակել, որոնք ընդունելի կլինեն անդամ պետությունների կառավարությունների և ղեկավարների համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |