Halo Trust-ն Արցախում կամիկաձե դրոնի չպայթած մարտագլխիկ է հայտնաբերել![]() 17 հունիսի 2016 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Halo Trust հումանիտար ականազերծման միջազգային կազմակերպությունն Արցախում կամիկաձե դրոնի չպայթած մարտագլխիկ է հայտնաբերել: Այդ մասին կազմակերպությունը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում: Տեղադրվել է նաև չպայթած մարտագլխիկի լուսանկարը: «Ապրիլին Լեռնային Ղարաբաղում խոցված կամիկաձե անօդաչու սարքի մարտագլխիկի պայթյունավտանգ հատվածն է` վնասազերծում ենք այն»,-ասված է HALO Trust-ի գրառման մեջ: HALO Trust-ը միակ կազմակերպությունն է, որը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ Լեռնային Ղարաբաղում: 2016-ի ապրիլի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թեժ մարտեր բռնկվեցին, որոնք աննախադեպ էին 1994 թ. հրադադարից ի վեր: Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման փորձ ձեռնարկեց` գրեթե ամբողջությամբ կիրառելով իր ռազմական արսենալը: Բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց նաև մարտական անօդաչու սարքեր, որոնց մի մասը ոչնչացվել է ԼՂՀ զինված ուժերի կողմից: Եղան նաև զոհեր` իսրայելյան արտադրության կամիկաձե անօդաչու IAI Harop սարքը հարված հասցրեց կամավորներին տեղափոխող ավտոբուսին, որի արդյունքում 7 մարդ զոհվեց: Ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության շփման գծում մարտերի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեծ բեռնատար օդանավը երկու անգամ վայրէջք է կատարել Իսրայելում: Ընթերցեք նաև. Դրոնների մեծ պատերազմը Հղումներ թեմայով. ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |