ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կվերանվանվի «Հայկական վերածնունդ»![]() 17 հունիսի 2016 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կանվանափոխվի: ՀՀ կառավարությունը հունիսի 16-ի նիստում դրական եզրակացություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին: Ըստ այդմ՝ նշված նախագծի ընդունումը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաև անվանման փոփոխություն, հայտնում է Panorama.am-ը: Փոփոխության համաձայն՝ եթե համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության անվանումը` առանց վերակազմակերպման փոխվել է, ապա այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունը կարող է փոխել իր անվանումը`կրելով կուսակցության նոր անվանումը»: Այսպիսով, ՕԵԿ խմբակցությունը կվերանվանվի «Հայկական վերածնունդ» խմբակցություն: Ավելի վաղ խմբակցության անդամներն արդեն դիմել էին կառավարությանը նման խնդրանքով, սակայն ԱԺ կանոնակարգով չէր թույլատրվում անվանափոխել խմբակցությունը, և կառավարությունը հունիսին դրան հավանություն չտվեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |