Ղարաբաղի մասին Ալիեւի հայտարարությունները նախատեսված են Ադրբեջանում հասարակական կարծիք ձեւավորելու համար21 մարտի 2007 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Ես համաձայն չեմ, որ հայ դիվանագիտությունը վերջին 9 տարիների ընթացքում զիջում է միջազգային ասպարեզում»,- Regnum լրատվական գործակալության մամլո-կենտրոնում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հենց 1998 թվականին հնարավոր դարձավ ճեղքումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «1998 թվականից ի վեր բանակցային գործընթացին վերաբերող բոլոր փաստաթղթերում հանված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ձեւակերպումը եւ դրա փոխարեն գրված է «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք»: 1996 թվականին մենք դրա մասին միայն երազել կարող էինք»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ հավելել է, որ վերջերս ակտիվացել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի շարք պետությունների կողմից:«Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի հայտարարություններին այն մասին, որ Ղարաբաղի հարցը լուծված է Ադրբեջանի օգտին, ապա դրանք նախատեսված են Ադրբեջանում հասարակական կարծիքի ձեւավորման համար»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |