Ավելի քան €14 մլն՝ Գյումրու ճանապարհների բարեկարգմանը. Նախագիծն ընդունվեց![]() 17 հունիսի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում քվեարկության է դրել Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016- մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 14 մլն 600.000 եվրո գումարի չափով վարկ տրամադրել: Նախագիծն անցել է 102 կողմ, 4 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, գրում է Tert.am-ը: Մինչ քվեարկությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ թեև ԲՀԿ վարկային համաձայնագրերի հետ կապված հստակ բացասական վերաբերմունքն ունի, բայց սա բացառիկ դեպք է, և իրենք կողմ են քվեարկելու: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մանուկյանը հայտնել է, որ իրենք նույնպես կողմ են քվեարկելու: Ծրագրի հիմնական նպատակն է բարեկարգել քաղաքի փողոցները: Նախատեսվում է իրականացնել նաև քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրու համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Ակնկալվում է, որ ծրագիրը կավարտվի մինչև 2019-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |