ՅՈւՆԻՍԵՖ. Փախստական երեխաները Եվրոպայի ճանապարհին ենթարկվում են ծեծի, բռնաբարության, կտտանքների17 հունիսի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԻՍԵՖ միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որի համաձայն 2016-ի սկզբից Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա է ժամանել մոտ 7.000 երեխա առանց մեծահասակների ուղեկցության: Եվրոպայի ճանապարհին նրանք մշտապես վտանգի են ենթարկվում` փախստական երեխաներին ծեծում են, բռնաբարում, խոշտանգում, նրանք ստրկության մեջ են հայտնվում, չհաշված, որ կարող են խեղդվել, այդպես էլ չավարտելով ուղևորությունը: Ըստ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Սարա Քրոուի, երեխաների պատմությունները, որոնք ստորացումների և շահագործման են ենթարկվում, շոկ են առաջացնում, գրում է RT-ն: Մինչդեռ, Եվրամիությունը հայտարարել է, որ ակտիվացնելու է գործակցությունը Լիբիայի հետ` երրորդ երկրների հետ գործընկերային ծրագրերի շրջանակում, որի նպատակն է կանխել փախստականների մահը ծովում և հեշտացնել նրանց վերադարձը հայրենիք: Միևնույն ժամանակ Amnesty International-ի ներկայացուցիչները կոչ են անում ԵՄ-ին հրաժարվել Լիբիայի իշխանությունների հետ գործակցությունից: «Եվրոպան չպետք է մտածի Լիբիայի հետ գործակցության մասին, եթե արդյունքում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները: Դաժան իրականությունն այն է, որ լիբիական մերձափնյա պարեկները հազարավոր մարդկանց վերադարձնում են ժամանակավոր կացարաններ, որտեղ նրանք խոշտանգումների են ենթարկվում և հանցագործությունների զոհ դառնում»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Մագդալենա Մուհրաբին: ՅՈւՆԻՍԵՖ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ խնդիրը կարելի է լուծել միայն վերացնելով տեղահանության պատճառները: Save the Children կազմակերպության տվյալներով, 2015-ին Եվրոպա է ժամանել 25 հազար երեխա ու դեռահաս առանց մեծահասակների ուղեկցության: 2016-ի սկզբին Եվրոպոլը հայտարարեց, որ ներգաղթյալների ավելի քան 10.000 երեխա է անհետացել Եվրոպա ժամանելուց հետո: Փախստական երեխաների միայն 50 տոկսոն է տարրական դպրոց հաճախում, իսկ միջին դպրոց` միայն 25 տոկոսը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |