Սիրիայի դեսպան. ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին վիրավոր է![]() 17 հունիսի 2016 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին վիրավոր է: Այդ մասին հայտնել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը: «Նրա մահվան մասին հստակ տեղեկատվություն չկա, սակայն, ես հստակ գիտեմ, որ նա վիրավոր է: Բայց դա նշանակություն չունի, քանի որ առաջիկայում ոչ միայն ԻՊ առաջնորդը, այլ նաև խմբավորման մյուս անդամները կսպանվեն»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ալ Բաղդադին ծանր վիրավորում է ստացել արևմտյան կոալիցիայի ավիահարվածի հետևանքով` Սիրիայի և Իրաքի սահմանին: Իսկ բրիտանական Mirror-ը գրոհայինների լրատվական գործակալության վրա հղումով հայտնել էր, որ ԻՊ առաջնորդը սպանվել է Ռաքքայի ռմբակոծության ժամանակ: Ընդ որում կոալիցիայում չեն կարողացել հաստատել ահաբեկիչների ղեկավարի մահվան մասին տեղեկությունները: Վաշինգտոնում նույնպես վստահ են, որ Ալ Բաղդադին ողջ է: Աբու Բաքր ալ Բաղդադին, որի իսկանան անունն է Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բաղդադի, գլխավորուրմ է «Իսլամական պետությունը» 2014-ի հուլիսից: Այդ ընթացքում ԻՊ-ն կարողացել է ամրանալ գրավյալ տարածքներում, իսկ խմբավորման անդամների քանական, ըստ տարբեր գնահատականների, հասնում է 50-200 հազարի: Ընթերցեք նաև. Իրաքի ուժայիններն ազատագրել են Էլ Ֆալուջայի կենտրոնն ԻՊ գրոհայիններից Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |