«Բժիշկներ առանց սահմանների»-ն հրաժարվում է ԵՄ միջոցներից Թուրքիայի հետ գործարքի պատճառով![]() 17 հունիսի 2016 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը, որպես բողոքի նշան փախստականներին վերադարձնելու մասին ԵՄ և Թուրքիայի միջև գործարքի դեմ. հրաժարվել է Եվրամիության կողմից հատկացվող ֆինանսական միջոցներից: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարում է, որ առաջիկայում չի ընդունի ֆինանսական միջոցներ ԵՄ-ից և անդամ երկրներից»,-ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում: «Մենք մերժում ենք հումանիտար օգնության չեզոքացումը հանուն սահմանային հսկողության և չենք կարող գումար ընդունել կառավարություններից, որոնք օգտագործում են օգնությունը հումանիտար նորմերը խախտելու համար: Մենք չենք ընդունի ԵՄ և անդամ երկրների օգնությունը, քանի դեռ նրանք չեն կենտրոնացել մարդկանց ընդունելու և նրանց անհատական կարիքների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մարդասիրական ոչ մի բան չկա մարդկանց տառապանքները ափերից հեռու պարփակելու մեջ, հայտնում է Deutsche Welle-ն: Կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-Թուրքիա համաձայնության մեջ ոչ մի հումանիտար դրույթ չկա, այն չի կարող օրինական ուժ ստանալ և պետք է վերանայվի: 2016-ի մայիսին կազմակերպությունը հայտարարել էր, որ փախստականների վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնությունը խախտում է ապաստան փնտրողներին օգնելու ԵՄ պարտավորությունը և վտանգավոր նախադեպ է ստեղծում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |