ԼՂՀ ԱԳ նախարարի այցը Դանիա. 1-ին անգամ Արցախին նվիրված միջոցառում է անցկացվել![]() 17 հունիսի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն: Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպել է քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված արդի իրավիճակին, մասնավորապես՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական արկածախնդրության համատեքստում: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Նախարարը ներկայացրել է նաև Արցախում տեղի ունեցող պետականաշինության գործընթացը և ազատ ու ժողովրդավարական հասարակության ձևավորման ուղղությամբ Արցախի ժողովրդի և իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը: Նույն օրն արտգործնախարար Միրզոյանը մասնակցել է Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպած ընդունելությանը: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով կարևորել է բարեկամ Դանիայում առաջին անգամ Արցախին նվիրված միջոցառման անցկացումը: Դեսպանը նշել է, որ Արցախի անկախացումը խարսխված է ազատության հասնելու, սեփական կյանքն առանց բռնաճնշման տնօրինելու և դարերի մշակույթն ու ինքնությունը պահելու հայի աներկբա ձգտման վրա: Միրզոյանն իր խոսքում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անցած ուղին՝ նշելով, որ Արցախի ձեռքբերումները անհնարին կլինեին առանց Հայաստանի և աշխարհասփյուռ հայության շարունակական օժանդակության: Նա շեշտել է, որ այսօր Արցախի կողքին են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև՝ բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում և՝ Դանիայում, որոնք արցախցիների հետ կիսում են նույն արժեքները և գաղափարները՝ հիմնված ժողովրդավարական ազատությունների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հրամայականի վրա: Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ անկախ պետականաշինության ճանապարհին արցախցիների գրանցած հաջողություններն աննկատ չեն մնում, և վաղ, թե՝ ուշ, Արցախը դառնալու է քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ: Նա կոչ արեց՝ աշխատել հանուն խաղաղ և կայուն հարավ-կովկասյան տարածաշրջանի տեսլականի, որը հավասարապես կապահովի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը: Ընդունելությանը մասնակցել է դանիական Վոքս Վիվա արական երգչախումբը, որը 2015թ. համերգներով հանդես էր եկել ԼՂՀ-ում: Երգչախումբը կատարեց հայ և դանիացի երգահանների ստեղծագործությունները: Ելույթի ավարտին՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մետտե Ռիմերը կիսվեց Արցախ կատարած ուղևորությունից ստացած տպավորություններով, շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և նշեց, որ անհամբեր սպասում են Դանիայում Արցախից երգչախումբ հյուրընկալելու հնարավորությանը: Ընդունելությանը ներկա գտնվեցին դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ և Դանիայի հայ համայնքի անդամներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |