Հարցում. Ռուսաստանցիների 44%-ը կողմ է Արցախի անկախությանը17 հունիսի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների գրեթե կեսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ պետություն լինի: Այդ են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման տվյալները: Ռուսաստանցիների 44%-ը կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, 11%-ը համարում է, որ այն պետք է ճանաչվի Հայաստանի մաս և 6%-ն` Ադրբեջանի մաս: Ռուսաստանցիների գրեթե մեկ քառորդը (23%) կարծում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամներն են մեղավոր ԼՂ-ում հակամարտության սրման համար: Ադրբեջանական կողմին մեղադրում է հարցվածների 19%, հայկական կողմին` 4%-ը: Բացի այդ, 15%-ը մեղադրում է Թուրքիային: Ընդ որում, ռուսաստանցիների մեծ մասը (67%) չի կիսում կողմերից և ոչ մեկի դիրքորոշումը: Հարցվածների 15%-ը համակրում է հայերին, 4%-ն` ադրբեջանցիներին: Ռուսաստանցիների մեծ մասը (66%) կարծում է նաև, որ Ռուսաստանը պետք է չեզոք դիրքորոշում ունենա Ղարաբաղի հարցում: 11%-ը կարծում է, որ ՌԴ-ն պետք է աջակցի հայերին, իսկ 3%-ն` ադրբեջանցիներին: Հարցման մասնակիցների 46%-ը կողմ է ռուս խաղաղապահ ուժերի տեղակայմանը, 36%-ը` դեմ է: Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմանը հետևում է ռուսաստանցիների 11%-ը, ինչ-որ բան լսել է 59%-ը, 30%-ը ոչինչ չգիտի այդ մասին, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Հարցումն անցկացվել է 2016-ի մայիսին 18-ից բարձր 800 ռուսաստանցիների շրջանում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ հասարակության գերակշիռ մասը` 85.1 տոկոսը տեղեկատվություն է ստացել հեռուստատեսությունից: Դրա մասին են վկայում Gallup International ասոցիացիայի անցկացրած հարցման արդյունքները: Ընթերցեք նաև. Հարցում. ՌԴ-ում սկսել են ավելի վատ վերաբերվել Հայաստանին ու Ադրբեջանին Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |