Երևանի բժիշկներն Աբխազիայում մոտ 300 երեխայի են զննել![]() 17 հունիսի 2016 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի բժիշկ նյարդաբանները ընդունելություն են անցկացրել Աբխազիայի «Սուրբ Աստվածամայր» կենտրոնում: 3 օրում նրանք հարյուրավոր երեխաների են զննել: Հայ բժիշկները զննել են հենաշարժողական խնդիրներ ունեցող, ինչպես նաև պերինատալ պաթոլոգիաներվ և էպիլեպսիայով տառապող երեխաների: «Ընդունելության էին եկել նաև աուտիզմ ունեցող երեխաներ: 3 օր տևած ընդունելության ընթացքում մոտ 300 երեխա է զննության ենթարկվել»,-ասել է բուժհաստատության տնօրեն Հասմիկ Դանիելյանը: Երևանցի մասնագետներն իրենց հերթին նշել են, որ լավ կլինի, որ աբխազ մասնագետներն ուշադրություն դարձնեն վաղ ախտորոշման և բուժման արդիական մեթոդներին, հայտնում է Abhazia-news.ru-ն: Ամփոփելով հայաստանցի բժիշկների աշխատանքը` Աբխազիայի առողջապահության փոխնախարար Բատալ Կացիան վստահություն է հայտնել, որ սկսված աշխատանքը կտա իր պտուղները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |