Բաքվում ԱՄՆ դեսպան. Ողջունում ենք շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը![]() 17 հունիսի 2016 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը ողջունում է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու համաձայնեցումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Մենք ողջունում ենք կողմերի միջև առաջընթացը, ինչպես նաև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու համաձայնեցումը: Բացի այդ, սատարում ենք ջանքերին, ուղղված համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռք բերմանը»,-ասել է Սեկուտան լրագրողներին` պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումից ԱՄՆ ակնկալիքների մասին հարցին: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերն, այդ թվում, համանախագահ երկրներն առանձին առանձին, մեկ նպատակ են հետապնդում` նստեցնել հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնեցնել համապարփակ խաղաղ պայմանագիրը»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը: Ընթերցեք նաև. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կմասնակցի ԼՂ գծով Պետերբուրգի հանդիպմանը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |