Հայ-թուրքական սահմանն Անգոլայի քաղաքացի է հատել. Սահմանախախտը ձերբակալվել է![]() 17 հունիսի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու են ձերբակալել, որն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը, հայտնում է Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, հունիսի 15-ին սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը և մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով «քողարկել հետքերը»: Որոշ ժամանակ անց սահմանախախտը փորձել է խորանալ ՀՀ տարածք: Տեղաբնակները, լինելով կամավորների ժողովրդական ջոկատի անդամներ, տեսել են անհայտ անձին և օպերատիվ կերպով հայտնել են սահմանապահ ուղեկալ: Տեղաբնակների հմուտ գործողությունների արդյունքում Երվանդաշատ բնակավայրի մոտ անհայտ անձը վնասազերծվել է և փոխանցվել է ռուս սահմանապահներին: «Առաջնային հարցման ժամանակ սահմանախախտը պարզաբանել է, որ Անգոլայի քաղաքացի է, 1982թ. ծնված և մտադիր էր Հայաստանով հասնել Անգոլա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Զննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որտեղ եղել են նրա անձնական իրերը թաց վիճակում, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և «Սամսուն» բջջային հեռախոս պոլիէթիլենային թաղանթի մեջ: Սահմանախախտը մանրամասն պատմել է, թե ինչպես է հաղթահարել ինժեներային պատնեշները: Նույն օրը, ըստ սահմանված կարգի, սահմանախախտը փոխանցվել է ՀՀ կառավարությանը կից ԱԱԾ աշխատակիցներին, որոնք կստուգեն Անգոլայի քաղաքացու ցուցմունքները: «Սահմանապահ վարչությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Երվանդաշատի բնակիչներին, որոնք մասնակցել են սահմանախախտի ձերբակալմանը, զգոնություն են ցուցաբերել և ակտիվ աջակցում են ՀՀ պետական սահմանի պաշտպանությանն»,-ասվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |