Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացումը քաղաքականապես ու տնտեսապես շահավետ է Թուրքիային

PanARMENIAN.Net - «Անբարոյական է շնորհակալություն հայտնել Թուրքիային պատամական հուշարձանների վերականգնման համար: Ավելի լավ է հիշեցնել այն մասին, որ Կարսի X դարի եկեղեցին մզկիթի է վերածվել, եւ ոչ թե հուզվել Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգմնամ կապակցությամբ»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, Թուրքիան պետություն է, որը չի հետեւում միջազգային պայմանագրերին, մասնավորապես 1923 թվականի Լոզանի պայմանագրի 43 հոդվածին, ըստ որի նա պետք է պահպանի Թուրքիայում բնակվող տաբեր ազգային փոքրամասնություններին պատկանող պատմական հուշարձանները:



Հայ պատմաբանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Ախթամարի եկեղեցու բացման արարողությանը եւ մեկ պլյուս կլինի Թուրքիայի օգտին: «Հարցը նրանում չէ, թե արդյոք արժե հայկական պատվիրակությանը մեկնել, թե ոչ, հարցը նրանում է, որ մենք այդպես էլ վերաբերմունք չենք ցուցաբերել այդ փաստի նկատամամբ: Սուրբ Խաչ եկեղեցու բացումը Թուրքիային քաղաքական եւ տնտեսական դիվիդենդներ կբերի: Իսկ եթե նա իրոք ցանկանար բարելավել հարաբերությունները, ապա այդ տեսանկյունից առավել գործուն փաստարկ կլիներ ճարտարապետ Թորոս Թորամանյանի նախագծով Անիի կամուրջի համատեղ վերականգնումը»,- ընդգծել է Դեմոյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---