Փոխնախարար. ՀՀ և Իրաքի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան աճում է մոտ 30%-ով17 հունիսի 2016 - 18:56 AMT PanARMENIAN.Net - 2015-ին Հայաստանի և Իրաքի միջև առևտրային շրջանառությունը կազմել է $132 մլն, այն դեպքում, երբ 2012-ին այդ թիվը կազմել է $49 մլն: Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցերին: «Իրաքի հետ մենք ունենք բավական դրական, լավ առևտրային շրջանառություն: Տարեկան ունենում ենք ապրանքաշրջանառության 30 և ավելի տոկոս աճ»,- հավելել է փոխնախարարը, գրում է Panorama.am-ը: Իրաքի հետ Հայաստանի առևտրաշրջանառության գերակշիռ մասը հենց արտահանումն է Հայաստանից դեպի Իրաք, և արտահանվում է, մասնավորապես, արդյունաբերական արտադրանք: «2014-ին Իրաք արտահանել ենք մոտ $80 մլն-ի ապրանք, իսկ 2015-ին՝ $126 մլն-ի արտադրանք, որը բավական լուրջ ցուցանիշ է: Արտահանվում է հիմնականում սիգար, սիգարետ, ալկոհոլային խմիչքներ, անասուն, վերամշակված սննդի արտադրանք և այլն», - հայտնել է Մելքոնյանը: Նրա խոսքով, Իրաքից ներմուծում ևս իրականացվում է, բայց դրա ծավալները քիչ են: Կարդացեք նաև. Բարի գալուստ Իրաք. Հայկական ծխախոտագործությունը ծաղկում է արաբական երկրում լուրջ դիրքեր գրավելու շնորհիվ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |