Օլիմպիադային ընդառաջ Ռիոյում ֆինանսական ճգնաժամ է![]() 18 հունիսի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել ֆինանսական միջոցների հսկայական անբավարարության պատճառով: Իշխանությունները ծայրահեղ քայլի են դիմել`«անվտանգության, առողջապահության, կրթության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում խոշոր կոլապսից խուսափելու համար», Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը: Համաձայն կառավարության հրապարակած զեկույցի՝ ճգնաժամը կարող է խանգարել նահանգին կատարել Օլիմպիական և Պարալմպիական խաղերի անցկացման համար ստանձնած պարտավորությունները: Ռիոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը, սակայն, վստահեցրել է, որ արտակարգ դրությունը ոչ մի կերպ չի հետաձգի օլիմպիական նախագծերի իրականացումը, և Խաղերը կանցկացվեն հավուր պատշաճի: Նա հատուկ նշել է, որ ֆինանսական աղետը չի վերաբերում օլիմպիական օբյեկտներին, դրանք բոլորը կհանձնվեն մրցումները սկսելուց մի քանի օր առաջ: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի 306 մեդալի հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում՝ Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցում: Հունիսի 17-ի դրությամբ Հայաստանն ունի օլիմպիական 29 ուղեգիր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |