Լոռու տասնյակ գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները տուժել են ուժեղ քամուց և կարկուտից![]() 18 հունիսի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Տևական ուժեղ քամիների ու կարկտահարության հետևանքով զգալիորեն տուժել են Լոռու մարզի տասնյակ գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները, գետերի հեղեղումների ու սելավաջրերի հետևանքով դժվարացել են տրանսպորտային միջոցների երթևեկության պայմանները: Հատկապես Թումանյանի տարածաշրջանի համայնքներում ուժգին հեղեղումները ուղեկցվել են ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարների փլուզումներով: Տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչները դիմել են մարզի ղեկավարությանը համապատասխան միջոցներ ձեռք առնելու խնդրանքով: Իրավիճակի քննարկման համար մարզպետարանում հրավիրվել է արտակարգ խորհրդակցություն: Մարզպետ Նալբանդյանը հանձնարարականներ է տվել վարչությունների պետերին: ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին հանձնարարվել է շրջաբերական գրությամբ դիմել համայնքների ղեկավարներին համայնքի տարածքում հեղեղատարների, սելավատարների և գետերի հուների մաքրման աշխատանքներ կազմակերպելու և անցկացնելու նպատակով, որպեսզի հնարավորինս բացառվեն հեղեղումներն ու փլուզումները: Քաղաքաշինության վարչության պետին հանձնարարվել է քամուց, անձրևներից և սելավներից համայնքային ճանապարհներին պատճառված վնասների վերաբերյալ համայնքներից ստացված տեղեկությունների և կատարված ուսումնասիրությունների հիման վրա մեկօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն և առաջարկություններ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, իսկ մարզային ենթակայության ճանապարհների վերաբերյալ նաև` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին: Կարկուտի և ուժեղ քամիների հետևանքով մարզի համայնքների ցանքատարածքներին պատճառված վնասները գնահատելու նպատակով տեղերում ուսումնասիրություններ կատարելու, արդյունքների մասին զեկուցելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարական ստացավ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին: Իսկ Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքի վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51 մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |