Հուլիսի 1-ից Երևանում Yandex Taxi կգործի. Մինիմալ վճարը՝ 100 դրամ18 հունիսի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ն, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել։ Այս մասին «Բարքեմփ 2016»-ին ասել է Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շիլեյկոն, գրում է IT Trend-ը։ Yandex Taxi-ն շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Ծառայության գործարկումից հետո 1 տարվա ընթացքում ընկերությունը վարորդներից կոմիսիոն վճարներ չի գանձի։ Շիլեյկոն դեռ չի մանրամասնել, թե որ տաքսոպարկի հետ է աշխատելու Yandex-ը: Ընկերությունը Ռուսաստանում աշխատում է արդեն 100.000 վարորդի հետ, որից 50.000-ը՝ Մոսկվայում։ Շիլեյկոյի խոսքով, սեպտեմբերի 1-ից Yandex Taxi-ից օգտվողները կկարողանան վճարում անել նաև առցանց ՝ վճարման քարտերի միջոցով։ Yandex Taxi-ն տաքսի պատվիրելու համար Yandex ընկերության վեբ-ծառայությունն է ու բջջային հավելվածն Android, iOS ու Windows Phone-ի համար: Սերվիսն աշխատում է ոչ թե ուղիղ վարորդների հետ, այլ խոշորագույն տաքսի ծառայությունների:Այն ավտոմատ գտնում է պատվիրատուի գտնվելու վայրն ու այդտեղ ուղարկում մոտակա մեքենան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |