Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի ուղղությամբ «մոլոտովի» կոկտեյլներ են նետել18 հունիսի 2016 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Սալոնիկ քաղաքում անհայտ անձինք հունիսի 18-ին հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Միջադեպը տեղի է ունեցել ժամը 05:00-ին Երևանի ժամանակով, հունական Eleftheriaonline.gr կայքին հղումով հայտնում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը: Հարձակման պատճառը չի պարզաբանվում: Նշվում է միայն, որ անհայտ անձինք, որոնց թիվը 25-ի էր հասնում, դիմակներով էին և զինված էին «մոլոտովի» կոկտեյլներով:Նրանք նետել են պայթյունավտանգ հեղուկով շշերը հյուպատոսության շենքի մոտ գտնվող ոստիկանների ուղղությամբ: Հարձակման արդյունքում տուժածներ չկան, քանի որ հարձակվողներին չի հաջողվել բավականաչափ մոտ գալ հյուպատոսության շենքին, շշերն ուղղակի չեն հասել նշանակետին, և վնասվել է միայն մոտակայքում գտնվող մի ավտոմեքենա: Ապրիլին հարձակում է կատարվել Մարսելում գտնվող թուրքական հյուպատոսարանի վրա: 2 անհայտ անձ շինության ուղղությամբ նետել են «Մոլոտովի կոկտեյլներ», ինչի արդյունքում հրկիզվել է Թուրքիայի դրոշի մի մասը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |