Միջազգային երաժշտական մրցույթների ֆեդերացիայի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ![]() 18 հունիսի 2016 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի պատվիրակները հունիսի 18-ին այցելել էին Ծիծեռնակաբերդ։ Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրել 1915-ի զոհերի հիշատակին։ Հունիսի 15-18-ը Երևանում տեղի է ունենում Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը։ Այս օրերին Հայաստան են ժամանել մոտ 40 միջազգային հեղինակավոր մրցույթների տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Ինդիանապոլիսի ջութակի միջազգային մրցույթի (International Violin Competition of Indianapolis) գործադիր տնօրեն Գլեն Քվոքն առաջին անգամ է Երևանում։ Ասում է, որ տպավորված է՝ այցելելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ. «Շատ ազդեցիկ թանգարան է, շատ հրաշալի ճարտարապետություն է այստեղ»։ Քվոքը, խոսելով Երևանում անցկացված գլխավոր վեհաժողովի մասին, նկատել է, որ այն կազմակերպվել է գերազանց։ «Իմ մեծ երախտագիտությունն եմ հայտնում կազմակերպիչներին բարձր մակարդակով ընդունելության համար։ Այս օրերի ընթացքում մենք շատ բովանդակալի քննարկումներ ենք ունեցել տարբեր թեմաների շուրջ։ Այստեղ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնագետները հնարավորություն են ունեցել կիսելու իրենց գիտելիքները, սովորելու միմյանցից»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |