Բաղդասարյան. Նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունենք![]() 20 հունիսի 2016 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Նախագահների հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: ԵԱՀԿ-ն, սակայն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: «Մենք երբեք չենք խուսափում հանդիպումներից, և այսպես ասած՝ մեծ ակնկալիքներ էլ չենք կարող ունենալ: Համենայնդեպս, նախագահը պետք է պնդի Վիեննայում տեղի ունեցած հանդիպման այն դրույթները, որոնք առաջարկել էր»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Բաղդասարյանը նշել է, որ շարունակվելու են Վիեննայում կայացած հանդիպման քննարկումները: «Հրաժարվել այս հանդիպումից՝ կնշանակեր ցանկություն չհայտնել խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացով, այդ իսկ պատճառով մենք գնում ենք նույնը պնդելու, այն, ինչ առաջարկվել է Վիեննայում»,- պարզաբանել է նա: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |