Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ չեխական օփենի հաղթող![]() 20 հունիսի 2016 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Տեպլիցա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճել է հաղթողի կոչումը: Նույն արդյունքն են արձանագրել ևս վեց մրցակից, սակայն Մովսիսյանն առաջին տեղին արժանացել է լրացուցիչ գործակիցներով, հայտնում է Aravot.am-ը: Օփենին մասնակցել է 30 երկրի 180 շախմատիստ, այդ թվում 17 գրոսմայստեր: Այն անցկացվել է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է եղել 9 տուրից: Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1978-ին Թբիլիսիում: 1994-ին տեղափոխվել Չեխիա: 2002-ից մինչև 2010թ. հանդես է եկել Սլովակիայի կողմից։ Գրոսմայստեր է 1997-ից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադիայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող։ Բազմաթիվ մրցաշարերի հաղթող` Բեռլին (1993, 1-2-րդ տեղեր), Լիտեմիսլե (1995), Տրենչինե (1995), Սալա (1995), Պարդուբիցե (1995, 1998), Զլինե (1995, 1-2-րդ տեղեր), Համբուրգ (1997), Լինզարոտ (1999), Պրագե (1999), Սարաևո (2002, 2007), Չիգոնի հուշամրցաշար Սանկտ Պետերբուրգ (2007), Վեյկ ան Զեյ (2008թ., մրցաշար B)։ Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից (2 անգամ Չեխիայի թիմի կողմից և 2 անգամ էլ Սլովակիայի)։ Տիրապետում է ինը լեզվի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |