Հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը միացել է Հայաստանի հավաքականին![]() 20 հունիսի 2016 - 11:25 AMT PanARMENIAN.Net - 30-ամյա ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը ժամանել է Հայաստան և ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Դանստոնը 2014 և 2015-ին ճանաչվել է Եվրոլիգայի լավագույն պաշտպան: 206 սմ հասակ ունեցող խաղացողը կսկսի մասնակցել հավաքականի մարզումներին: «Ակումբային ելույթների պատճառով Դանտսոնը մեզ չկարողացավ միանալ հավաքի սկզբում, բայց այժմ նա Երևանում է և մեծ ցանկություն ունի հաջող ելույթներ ունենալ Հայաստանի հավաքականում: ՖԻԲԱ-ն թույլատրում է յուրաքանչյուր հավաքականի իր կազմում ունենալ մեկ արտասահմանցի խաղացող և օգտվելով այդ իրավունքից՝ մենք հրավիրել ենք Դանստոնին, ով Հայաստանի վաղեմի բարեկամն է»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը: Հայաստանի հավաքականը հունիսի 26-ին մեկնելու է Մոլդովա, որտեղ կկայանա Եվրոպայի 2016թ. փոքր երկրների առաջնությունը: Կարդացեք նաև՝ Սկսնակ ամերիկացի բասկետբոլիստը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |