Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնելու է Չինաստան

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՉԺՀ բարձրաստիճան պետական եւ ռազմական գործիչների հետ: Ծրագրով նախատեսվում են նաեւ այցելություններ Չինաստանի ռազմաուսումնական հաստատություններ եւ զորամիավորումներ: Մարտի 29-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---