Իրաքի հայերը ցանկանում են դառնալ Հայաստանի քաղաքացիներ24 մարտի 2007 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հայերի մի մասը ցանկանում է երկքաղաքացիություն ընդունել: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իրաքի հայերի ազգային կենտրոնական վարչության ղեկավար Պարույր Հակոբյանը: «Ես չեմ կարող այժմ հայտնել Հայաստանի քաղաքացիություն ընդունել ցանկացողների կոնկրետ թվաքանակը, սակայն կարող եմ նշել, որ նրանց քանակը բավականին մեծ է: Իրաքում ապրող հայերի մեծ մասը դժգոհ են իրենց վիճակից եւ իրենց պատմական հայրենիքից որոշակի կտրվածությունից, եւ սպասում են Հայաստանում Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունմանը»,- ասել է Հակոբյանը:Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Իրաքի Քրդստանում բնակվող հայերը թուրքերի կողմից ճնշումների չեն ենթարկվում: «Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, Հյուսիսային Իրաքում բնակվող հայերը չեն տուժել հակամարտության սրումից, եւ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- նշել է նա: Հակոբյանի խոսքերով, Իրաքի հայերը որեւէ առնչություն չունեն Քրդական աշխատանքային կուսակցությանը, եւ այդ կապակցությամբ ոչ մի կերպ չեն կարող թուրք զինվորոկանների զոհը դառնալ, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |