ՀՀ նախագահ. Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կստեղծի բանակցությունների համար![]() 20 հունիսի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը բոլորին է հայտնի: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ի թիվս ՄԽ համանախագահ երկրների, այն ըմբռնման և ջանքերի համար, որոնք դուք գործադրում եք հարցի լուծման համար»,-ասել է Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: «Սակայն, ցավոք, կողմերից մեկի ցանկությամբ այդպիսի հարցերը չեն լուծվում: Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջխաղացում ունենալ այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել` այսինքն, ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտւմների հետաքննության մեխանիզմներ: Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցելու համար»,-հավելել է ՀՀ նախագահը: Պուտինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այդ հարցերը: Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: Նախատեսված է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |