Գերմանիայում զինվորի բուժումը դադարեցվել է. 1 ամսվա գումարը սպառված է20 հունիսի 2016 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում բուժվող 19-ամյա զինվորի՝ Արման Լազգիյանի բուժման կուրսը, ըստ էության, դադարեցված է։ Հունիսի 3-ին հայտնի է դարձել, որ գերմանական Համբուրգի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունքում բուժում ստացող հայ զինծառայող Արման Լազգիյանը արդեն նորմալ սնվում է և խոսում: «Երեխաս ուղղակի պառկած է։ Առանձնապես բուժում չի տարվում, քանի որ մեկ ամսվա բուժման համար գերմանական կլինիկային փոխանցված գումարը սպառվել է»,-հայտնել է Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։ Նա մի քանի օր առաջ է Գերմանիայից վերադարձել, դիմել պատկան մարմիններին, սակայն որևէ արձագանք դեռ չի ստացել։ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, որը Լազգիյանի բուժման ամբողջ ընթացքին հետևում է, անդրադարձել է կառույցների անգործությանը. « Հարցում ուղարկեցինք և տեղեկացանք, որ Էրեբունի բժշկական կենտրոնին, որտեղ Արմանը 50 օր բուժվել է, նույնիսկ պետպատվերի գումարը չի փոխանցվել», մեջբերում է Ա1+-ը։ Իսկ զինվորի հայրը շեշտում է՝ իրենք պետությունից գումար չեն ուզում, բայց պետությունը պետք է գոնե իր գործառույթները կատարի. «ինչո՞ւ, որովհետև Արմանիս դեպքից հետո պետությունն առաջինը կդիմեր գերմանական կլինիկա։ Բայց ես՝ որպես անհատ եմ դիմել, խոսել»։ Հիմա Արմանի ծնողների և հարազատների միակ հույսը ժողովուրդն է. «Կան երիտասարդներ, որոնք դրամահավաք են ուզում կազմակերպել մոլերում, իրենց չեն թույլատրում»։ Հուլիսի 1-ին Մաշտոցի պուրակում նախատեսված է դրամահավաք՝ զինվորին աջակցելու համար։ «Կան երիտասարդներ, որոնք դրամահավաք են ուզում կազմակերպել մոլերում, իրենց չեն թույլատրում», - ասում է հայրը։ «Առողջապահության նախարարությունը պարտավորվեց բոլոր ծախսերը իր վրա վերցնել, եթե Արմանը մնա ու այստեղ շարունակի բուժում ստանալ: Բայց քանի որ երեխան պետք է ստանար հատկապես վերականգնողական բուժում, մենք որոշեցինք, որ ավելի լավ է տեղափոխենք արտասահման», -Գ երմանիա ուղևորվելու առաջ հայտնել էր զինվորի հայրը: Նա տեղեկացրել է, որ Արմանին տեղափոխելու համար իրենց ընտանիքին անմիջական աջակցություն են ցուցաբերել վարչապետը, պաշտպանության և առողջապահության նախարարները, առանձին պատգամավորներ ու բարերարներ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |