ԱՄՆ սենատը զենքի վաճառքի խստացման օրինագիծը չի ընդունել

ԱՄՆ սենատը զենքի վաճառքի խստացման օրինագիծը չի ընդունել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Սենատը արգելափակել է Դեմոկրատական կուսակցությունից ստացված ուղղումները՝ կապված համացանցում կամ զենքի խանութներում զենք գնել պատրաստվող անձանց տվյալների ստուգման վերաբերյալ:

Ըստ քվեարկության արդյունքների՝ փաստաթուղթը չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը։ Ուղղումների ընդունման համար չի հերիքել 16 ձայն, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը։

Փաստաթուղթը սենատին է ներկայացրել Դեմոկրատական կուսակցություն այն բանից հետո, երբ Օռլանդոյի միասեռականների ակումբում կրակոցների հետևանքով 50 մարդ էր զոհվել, իսկ ավելի քան 50-ը վիրավորվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---