Հայկական արտադրության սննդամթերքը կվաճառվի ռուսական X5 Retail Group ցանցի խանութներում![]() 21 հունիսի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - X5 Retail Group-ն սննդամթերք կներմուծի Հայաստանից` անմիջապես արտադրողներից: Այդ մասին Պետերբուրգյան տնտեսական համաժողովում հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Շեխտերմանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ ընկերությունն ապրանքներ է ներկրում ավելի քան 25 երկրից: Հեռանկարում ընկերությունը մտադիր է աշխատել անմիջապես արտադրողների հետ: Այժմ ընկերությունն այդ եղանակով ապրանքներ է գնում Չինաստանի և Սերբիայի արտադրողներից: Ուղիղ մատակարարումների մասին բանակցություններ են գնում Հայաստանի, Ուզբեկստանի, Մերձավոր Արևելքի ու Լատինական Ամերիկայի երկրների հետ: Դա թույլ կտա կրճատել ծախսերն ու նվազեցնել ապրանքի ինքնարժեքը, ինչը կանդրադառնա նաև սպառողական գնի վրա, հայտնում է rusarminfo-ն: X5 Retail Group-ը մանրածախ առևտրի ռուսական խոշորագույն ընկերություններից է: Հիմնական սեփականատերը «Ալֆա-գրուպն» է (47,86%): Ընկերությունը «Պյատյոռոչկա», «Պերեկրյոստոկ», «Կարուսել», «էքսպրես-Ռիթեյլ» առևտրային ցանցերի սեփականատերն է: 2016-ին ընկերության հասույթը կազմել է 230,6 մլրդ ռուբլի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |