ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել Սեֆիլյանի գործով քննություն իրականացնողներից![]() 21 հունիսի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին: ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 20-ին հայտնել է, որ ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը: Քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: ՄԻՊ-ի կողմից արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել քննություն իրականացնող մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն այցով մեկնել են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ Սեֆիլյանին տեսակցության: Հունիսի 21-ի առավոտյանՍեֆիլյանի հետ հանդիպել և զրուցել է նաև ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում: Զրույցի ընթացքում Սեֆիլյանը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Ըստ Սեֆիլյանի՝ ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է: Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Սեֆիլյանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |