«Բորուսիան» 40 մլն եվրո է պահանջում «ՄՅ»-ից Մխիթարյանի համար21 հունիսի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ, գրում է sports.ru-ն: Անգլիական ակումբը 25 մլն եվրո է առաջարկել 27-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն գերմանացիները մերժել են: Ըստ Gianlucadimarzio.com-ի, «Բորուսիան» պատրաստ է զիջել Մխիթարյանին առնվազն 40 միլիոն եվրոյով: Մինչդեռ Դորտմունդի ակումբն արդեն հարցում է ուղարկել «Վոլֆսբուրգ» կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տրանսֆերային արժեքի կապակցությամբ, որը դիտարկվում է որպես Մխիթարյանի հավանական փոխարինող: Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ չի կարելի բացառել, որ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: «Մանչեսթեր Յունայթե՞դ»: Մեղք կլիներ նրանց հետ բանակցություններից հրաժարվելը»,-ասել էր Ռայոլան: Ավելի վաղ Ռայոլան ասել է, որ «Բորուսիան» խոստացել էր Մխիթարյանին, որ 2016-ի ամռանը նա կարող է հեանալ թիմից: «Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է... Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին: Ընթերցեք նաև. Մխիթարյանի գործակալ. «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հրաժարվելը մեղք է Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |