«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը ձերբակալվել է Թուրքիայում

«Լրագրողներ առանց սահմանների»  կազմակերպության  ներկայացուցիչը  ձերբակալվել է  Թուրքիայում

PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության երկարամյա ներկայացուցիչը Թուրքիայում՝ Էրոլ Օնդերօղլուն, ձերբակալվել է։ Նա մեղադրվում է «ահաբեկչական քարոզչության» մեջ, հայտնում է RSF-ն։

Օնդերօղլուն մայիսին Թուրքիայում մասնակցել է ակցիաների՝ ի պաշտպանություն քրդամետ մամուլի:

Նրա հետ ձերբակալվել են ևս երկու այլ մտավորականներ, որոնք խորհրդանշական վերահսկողություն ունեին քրդական «Օզգյուր Գյունդեմ» թերթի վրա, գրում է Ա1+-ը:

«Երկար տարիներ Թուրքիայում ճնշվել է անկախ լրագրությունը: Էրոլը պայքարում էր ուրիշների համար՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հետ դեռևս 1996-ից։ Եվ հիմա մենք չենք դադարում պայքարել նրա ազատության համար։

Մենք կոչ ենք անում ձեզ միանալ ստորագրահավաքին #FreeErol: Դարձրեք ձեր ձայնը լսելի սոցիալական լրատվամիջոցներում և ձեր երկրում Թուրքիայի դեսպանի մոտ։

Շնորհակալություն օգնության համար»,- ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ։

Մամուլի ազատության վիճակը Թուրքիայում լուրջ մտահոգություն է առաջացնում, տարեսկզբից երկրում աշխատանքից ազատվել է 894 լրագրող: Այդ մասին ասվում է թուրք-բրիտանական Press For Freedom նախագծի շրջանակում պատրաստված զեկույցում:

«Ապրիլին առնվազն 160 լրագրող է ազատվել աշխատանքից Թուրքիայում ` հասցնելով տարեսկզբից աշխատանքից ազատված լրագրողների թիվը 864-ի: Երկու թերթ և լրատվական գործակալություն «լռեցվեց» հոգբարձուների նշանակումից հետո, որի պատճառն իբր «ծանրակշիռ ապացույցների» առկայույթունն էր ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Արգելափակվել է 104 904 կայք»,-ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---