Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է. Արյան մեջ հայտնաբերվել է ստանոզոլ![]() 21 հունիսի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում: Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Նրա դոեպինգ թեստի մեջ հայտնաբերվել է ստանոզոլ, որն արգելված է խթանիչ է համարվում, գրում է Armtimes.com-ը: Ժամանակավոր որակազրկման պատճառով մարզուհին չի կարող հանդես գալ մրցաշարերում: Նա Հայաստանի հավաքականի կազմում օգոստոսին պետք է մեկներ Բրազիլիա՝ Ռիո 2016-ին մասնակցելու: Ավելի վաղ Խուրշուդյանի անունը հայտնվել էր նաև այն ծանրորդների ցուցակում, ովքեր կասկածվում էին մելդոնիում օգտագործելու մեջ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարություն կանի գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |