Թուրքիան և Իսրայելը կվերականգնեն հարաբերությունները. Բանակցությունները մեկնարկում են հունիսի 26-ին![]() 21 հունիսի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Իսրայելն ու Թուրքիան մտադիր են հայտնել երկու երկրների միջև դիմակայության հաղթահարման և ամբողջ ծավալով դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին: Դա նախատեսվում է անել մինչև 2016-ի հուլիսի ավարտը, գրում է AFP-ին: Ըստ աղբյուրների, երկկողմ համաձայնագրի ստորագրման վերջին պահին կարող են որոշակի բարդություններ առաջանալ, որոնք կարող են հետաձգել ստորագրումը: Սակայն, եթե դա տեղի չունենա, առաջիկայում կվերսկսվի համագործակցությունը պաշտպանական և էներգետիկ ոլորտներում, կրկին համատեղ զորավարժություններ կանցկացվեն: Բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դեսպանորդ Ջոզեֆ Չեխանովերը: Դեռ հայտնի չէ, թե որտեղ կանցնեն բանակցությունները: Հուլիսին դիվանագետները կրկին կհանդիպեն պաշտոնապես համաձայնագիրը ստորագրելու համար, որից հետո երկրների դեսպանները կվերադառնան իրենց դեսպանատները և հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև լիովին կվերականգնվեն: Ավելի վաղ Թուրքիան հարաբերությունների կարգավորման 3 պայման էր առաջ քաշել` ներողություն հայտնելն Իսրայելի կողմից, փոխհատուցման վճարումը զոհվածների ընտանիքներին և տուժածներին, ինչպես նաև Գազայի ապաշրջափակումը: Ըստ պարբերականի, Իսրայելը համաձայն է Գազայում բուժկենտրոնի կառուցմանը, որի սարքավորումներն ու դեղորայքը թուրքական կողմը կմատակարարի: Հումանիտար օգնությունը կբեռնաթափվի Աշդոդի նավահանգստում և կփոխադրվի իսրայելյան տերմինալներ: Թուրք վարչապետ Յիլդիրիմը գոհունակույուն է հայտնել այս կապակցությամբ` հայտարարելով, թե Անկարային առաջին հերթին հումանիտար օգնության հարցն էր հետաքրքրում: Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք: 2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |