Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ թուրք քաղաքական գործիչ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է աջակողմյան հայացքների տեր մի քաղաքական գործչի Ստամբուլում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ, հաղորդում է Associated Press գործակալությունը, հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին: «Մեծ միասնություն» ազգայնական պահպանողական կուսակցության առաջնորդ Յաշար Ջիհանը ձերբակալվել է սեւծովյան Տրաբզոն քաղաքում, որը նաեւ Դինքին սպանող Օգյուն Սամաստի ծննդավայրն է:



Ջիհանին ձերբակալել են այն բանից մի քանի ժամ հետո, երբ հայ համայնքի հոգեւոր առաջնորդ Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը մեղադրել էր տեղի իշխանություններին լրագրողի սպանության պատվիրատուներին գտնելու անկարուղության մեջ:



Դատախազությունը մեղադրանք է ներկայացրել տասը կասկածյալների, շարունակվում են «Մեծ միասնության» եւս մեկ ազդեցիկ անդամ Հալիս Էգեմենի որոնումները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---