Բուլղարիայի ակադեմիական և ֆոլկ երգչախմբերի համերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում![]() 21 հունիսի 2016 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայ-բուլղարական մշակութային գործակցության ծրագրի շրջանակում, հունիսի 22-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը. կհնչեն բուլղարական հայտնի ստեղծագործություններ: Համերգը կղեկավարի բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր` Դարենա Պոպովան, տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը: Մուտքն ազատ է: «Անգել Մանոլով» ակադեմիական երգչախումբը ստեղծվել է 1933-ին՝ մաեստրո Անգել Մանոլովի կողմից: Այն Բուլղարիայի առաջին երգչախմբերից է և տեղում հանդես է եկել 4000, իսկ արտերկրում, ավելի քան 350 համերգով: «Չեմերիկա» ազգագրական երգչախումբը ստեղծվել է 1944-ին: Երգացանկին զուգահեռ` կատարում է նաև հոգևոր երգեր: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Բուլղարիայում, այնպես էլ արտերկրում. մասնակցել է մի շարք փառատոների ու մրցույթների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |