![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Տաքսիստները բողոքում են Yandex Taxi-ի դեմ. Կհրաժարվեն լիցենզիայից![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի տաքսի ծառայությունների ներկայացուցիչները դեմ են, որ Yandex Taxi ընկերությունը մուտք գործի Հայաստան: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյան: Հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ն, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել։ Այս մասին հունիսի 18-ին «Բարքեմփ 2016»-ին ասել է Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շիլեյկոն: Yandex Taxi-ն շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Ծառայության գործարկումից հետո 1 տարվա ընթացքում ընկերությունը վարորդներից կոմիսիոն վճարներ չի գանձի։ «Խնդիրը քննարկվում է տարիներ շարունակ, երբ բնագավառում հայտնվեց gg տաքսի ծառայությունը, մենք հարցը բարձրացրել ենք տրանսպորտի նախարարությունում: Տաքսիսները վճարում են լիցենզիայի համար, վարորդի գրանցման, հեռահաղորդակցման սարքավորումների համար: gg-ն hայտարարել էր, որ ինքն այլընտրանքային ուղևորափոխադրում է մատուցում, և ծառայություն են մատուցում ոչ թե տաքսիստները, այլ ցանկացած վարորդ: Բոլորը կարող են սմարթֆոնով գրանցվել և ծառայություն մատուցել»,- դժգոհել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ իրենցից տրանսպորտի և կապի նախարարությունից պահանջում են լիցենզավորում, իսկ այլ ընկերություն կարողանում է պարզապես 100-120 դրամ ամեն պատվերից վերցնելով շրջանառություն ապահովել, բայց չունի լիցենզավորված տաքսիներ: «Հիմա հայտնվում է Yandex Taxi-ին, որն ունի ՌԴ-ում 100 հազարից ավելի ավտովարորդներ: Դրա հայտնվելու նպատակը gg տաքսիին մրցակցությունից հանելն է, քանի որ Yandex Taxi տաքսի ծառայության մինիմալ արժեքը լինելու է 2 կլիմոտերը 100 դրամ: Սա դիտավորյալ է, մոտակա ժամանակներում մոնոպոլիզացնում է ամբողջ դաշտը, իսկ հետագայում գները բերելու են մինիմալ 600 դրամի կամ ավելի»,- ասել է Հովհաննիսյանը, գրում է Armtimes.com-ը: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահի համար անհասկանալի է, թե ինչպես կարող են չլիցենզավորված ընկերությունները տաքսի ծառայություն մատուցել: Նույն կազմակերպության փոխնախագահ Պողոս Օղլուկյանն էլ հայտարարել է, որ եթե Yandex Taxi-ն մտնի Հայաստան, ապա իրենք կհանձնեն իրենց լիցենզիները և դատի կտան Կառավարությանը: Կարդացեք նաև՝ gg-ն, Yandex.Taxi-ն ու MobiTaxi-ն՝ հայկական App Store-ում և Google Play-ում Ավանդական տաքսին ընդդեմ նորագույն լուծումների. Uber-ի հայկական տարբերակը հանդիպում է դիմադրության ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |