ՄՕԿ-ը ցանկանում է պաշտպանել խթանիչներ չօգտագործող մարզիկներին![]() 21 հունիսի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ցանկանում է համակարգել ջանքերն, ուղղված մարզիկների պաշտպանությանը, որոնք խթանիչներ չեն օգտագործել: Այդ մասին հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Լոզանում անցնում է Օլիմպիական գագաթնաժողովն առաջատար սպորտային միջազգային ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվում է մարզիկների հանդեպ հավաքական պատասխանատվության նպատակահարմարությունը` նրանց ազգային ֆեդերացիաների ղեկավարների կամ հայրենակից մարզիկների խախտումների համար, գրում է «Կոմերսանտը»: Այդ համատեքստում քննարկվել է նաև Ռիո դը Ժանեյրոյի օլիմպիադային ռուս աթլետների մասնկացության հարցը, որոնք մի շարք աղմկահարույց դոպինգային սկանդալների պատճառով կարող են զրկվել մասնակցության իրավունքից, քանի որ հունիսի 17-ին IAAF-ն ուժի մեջ թողեց Թեթև աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի որակազրկումը: «Մենք ցանկանում ենք համակարգել մեր ջանքերը` պաշտպանելու համար «մաքուր» մարզիկներին»,-ասել է Բախը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյալ զննման արդյունքում: Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |