Շարմազանովը՝ նախագահների հանդիպման մասին. Հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար էր![]() 21 հունիսի 2016 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական մասնակցության, Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից ոչ ոք թռիչքային առաջընթաց չէր սպասում, սակայն, այն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար հանդիպում էր: Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն: «Առաջընթաց չէր սպասվում, մանավանդ, Ալիևը նախորդ օրն անհեթեթ հայտարարությամբ էր հանդես եկել: Բայց, կարծում եմ, որ այս հանդիպումով թեկուզ մի քայլ առաջ կատարեցինք դեպի խաղաղություն»,-ասել է նա, գրում է Tert.am-ը: Շարմազանովի խոսքով, եթե կողմերը ցանկանում են, որ լուրջ առաջընթաց գրանցվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է Ադրբեջանը կատարի 1994-95թթ. զինադադարի պայմանագրի բոլոր կետերը: «Առանց ԼՂՀ ամբողջական մասնակցության, չենք կարող ակնկալել խնդրի թռիչքային առաջընթաց: ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, ԼՂՀ հասարակությունը պետք է օգտվի նույն այն իրավունքից, որից օգտվեց Շոտլանդիայի հասարակությունը. ինչո՞ւ իրենք կարող են, բայց արցախցին՝ ոչ»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Կարդացեք նաև՝ Նալբանդյան. Եռակողմ հանդիպումից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական չէ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |