Նախարարություն. Խուրշուդյանի որակազրկումը վերջնական չէ, կարող է և չհաստատվել![]() 21 հունիսի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հունիսի 18-ին հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում: Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Սպորտի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել հարցը. մինչև արյան նմուշի հետազոտության վերջնական արդյունքների հրապարակումը դրա իրավունքը չունեն: PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա նկատեց, որ նույնիսկ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրաժարվում է հավելյալ տեղեկատվության տրամադրումից, բոլոր տվյալները դեռևս գաղտնի են: Միաժամանակ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ նշված ծանրամարտիկների՝ մրցումներին մասնակցելու իրավունքը ժամանակավոր է դադարեցվել՝ մինչև վերջնական հետազոտության անցկացումը, որի արդյունքներով մարզիկների կողմից խթանիչների օգտագործումը կարող է և չհաստատվել: Մարտիրոսյանը նշեց, որ վերջնական արդյունքների հրապարակման օրը հայտնի չէ: Նա կարծում է, որ որոշումը հայտնի կլինի դեռևս մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը: Ավելի վաղ Խուրշուդյանի անունը հայտնվել էր նաև այն ծանրորդների ցուցակում, ովքեր կասկածվում էին մելդոնիում օգտագործելու մեջ: Այդ խթանիչի օգտագործումը չէր հաստատվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |