ՀՀ-ն 6 մարզիկով կներկայանա ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ին![]() 21 հունիսի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ը կկայանա երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը տղաների պայքարում կներկայացնեն Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարեն Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Թբիլիսի կմեկնի հունիսի 23-ին և կվերադառնա հուլիսի 2-ին: Կարդացեք նաև՝ Նախարարություն. Խուրշուդյանի որակազրկումը վերջնական չէ, կարող է և չհաստատվել Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |