ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Վիզաների հարցում խնդիրներ այլևս չկան, ընդամենը 16.5% է մերժվում

ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպան. Վիզաների  հարցում խնդիրներ այլևս չկան, ընդամենը 16.5% է մերժվում

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է շրջանառվող այն տեղեկատվությանը, թե Ֆրանսիայի դեսպանատունը դժվարությամբ է վիզաներ տրամադրում։

«Ես իսկապես ցավում եմ նմանատիպ խոսակցությունների համար, որովհետև այդ շշուկները, խոսակցությունները այլևս չեն համապատասխանում իրականությանը: Գուցե որոշ ժամանակ առաջ կար դժվարություն, խնդիրներ՝ դիմելու դեպքում մերժում ստանալու առնչությամբ, սակայն տեղեկատվությայլևս չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է դեսպանը, գրում է Tert.am-ը:

Դեսպանը հայտնել է, որ այսօր կարճաժամկետ վիզաների համար դիմողներից ընդամենը 16,5 տոկոսն է մերժվում և 2015-ից սկսած վիզաների հայտերի ուսումնասիրության ժամանակը մեկ օրով կրճատել են:

Դեսպանը վստահեցրել է, որ ցանկացած ոք, որը կներկայացնի ճիշտ, ընդգրկուն համապատասխան փաստաթղթեր, պատճառ չի ունենա մերժվելու:

Հունվարի 12-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի քաղաքացիների համար Ֆրանսիա մուտքի վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվում է երկու օրվա ընթացքում: Վիզա ստանալու ընթացակարգը արագացնելու հիմնական թիրախը Չինաստանի զբոսաշրջիկներն են: 2014-ին 1․5 միլիոն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ֆրանսիա:

Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է 2014-ի հունվարի 1-ից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---