Ղարաբաղի մասին «Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է VOICES փառատոնի մրցութային ծրագրում![]() 21 հունիսի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը մասնակցում է VOICES երիտասարդ եվրոպական կինոյի 7-րդ փառատոնին, որն անցնելու է ռուսական Վոլոգդայում: «Թևանիկը» պատմում է ղարաբաղյան պատերազմի տարիների մասին: Ֆիլմի հիմքում 3 դեռահասի ճակատագրեր են: 14-ամյա Թևանիկը դառնում է ռազմական գործողությունների մասնակից: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի դրաման ներկայացնում է Արցախյան ազատամարտի սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգը դեռ նոր էր կախվել մարդկանց գլխին: Առնոլդ Աղաբաբովի սցենարի հիման վրա նկարահանված ֆիլմի երաժշտության հեղինակն է լիտվացի հայտնի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը: Ինչպես հայտնում է vologdaregion.ru-ն, մրցութային ծրագրին մասնակցելու են Հայաստանի, Գերմանիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Չեխիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Ծրագրում ընդգրկվել է նաև վրաց ռեժիսոր Ռուսուդան Գլուրջիձեի «Օտար տուն» ֆիլմը, Ֆրանսիայի և Կոլումբիայի համատեղ արտադրության ռեժիսոր Ժակ Տուլմոնդ Վիդալի «Աննան», Չեխիայի և Սլովակիայի համատեղ «Նոր Էվան»` ռեժիսոր Մարկո Սկոպպա, և գերմանացի Մարկ Բրամմուդի «Ապաստան» ֆիլմը: Ավանդաբար փառատոնում ֆիլմերից մեկը ներկայացնում է Ռուսաստանը: 2016-ին հանդիսատեսը կտեսնի ռեժիսոր Իվան Տվերդովսկու «Կենդանաբանությունը»: Փառատոնը կանցնի հուլիսի 7-9-ը: Ընթերցեք նաև. Պատերազմի և մարդկանց մասին. Արցախյան ազատամարտը՝ հայտնի ու անհայտ ֆիլմերում Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆինանսավորված ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016-ի դեկտեմբերին Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |